Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց Կազանի մրցաշարում
ՍպորտՀայ շախմատիստները շարունակում են ելույթները Կազանի միջազգային մրցաշարերը:
Կազանի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը 4 անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո այս տուրում կիսեց միավորը Ալեքսանդր Շիմանովի հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Զավեն Անդրիասյանը ևս ոչ-ոքի խաղաց, իսկ Դավիթ Շահինյանն առավելության հասավ Ալեքսանդր Ֆիլիպենկոյի նկատմամբ:
Ռոբերտ Հովհաննիսյանը պահպանում է առաջատարի իր դիրքը:
Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող Նեժմետդինովի 37-րդ հուշամրցաշարին մասնակցում են 20 շախմատիստ: Այն մեկնարկել է մայիսի 31-ին և կեզրափակվի հունիսի 6-ին: