Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Աշխարհի բանակների հատուկ նշանակության զորքերում գործող 15 ամենադաժան փորձությունները (լուսանկարներ)

Ցատկել հրե օղակի միջով, գլխով աղյուսներ կոտրել ու անգամ օձի արյուն խմել։ Սրանք ընդամենը մի քանիսն են այն փորձություններից, որոնք կիրառվում են աշխարհի տարբեր բանակների հատուկ նշանակության ջոկատներում։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենավտանգավոր 15 փորձությունները, որոնք կիրառվում են հատուկ նշանակության զորքերում։

1. Հարավկորեական հատուկ նշանակության զորքերում գործարկվում է տամեսիվարի կոչվող փորձությունը, որի իմաստը կայանում է նրանում, որ մարմնի չպաշտպանված մասերով պետք է կոտրել պինդ իրեր, ինչպես, օրինակ, տախտակներն են կամ էլ սալիկները։

2. Բելառուսական հատուկ նշանակության զորքերում հերիք չէ՝ ստիպում են գլխով քարե սալիկներ կոտրել, դեռ մի բան էլ դա պետք է անել, երբ դրանք այրվում են։

3. Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանի Հետախուզության գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատի (спецназ ГРУ) մարտիկների մարմինները պողպատից են։ Լուսանկարում դուք տեսնում եք, թե ինչպես են հատուկ նշանակայինի մարմնի վրա սուր դանակ գցում։

4. Իսկ սա արդեն դասական ժանրից է. չինացի հատուկ նշանակայինը ցատկում է հրե օղակի միջով։

5. Չինացի հատուկ նշանակայիններին նաև կոփում են հոգեբանորեն։ Ահա այսպես նրանց սովորեցնում են ձերբազատվել տագնապի զգացումից։

6. Այս լուսանկարում հնդկական բանակի գուրկխերի գնդի (նեպալցի կամավորներից կազմավորվող հատուկ նշանակության ջոկատ) մարտիկները սովորում են յոգայի միջոցով երկար ժամանակով պահել շունչը ծխով լցված տարածքում։

7. Թայվանյան ծովային հետևակայիններն 9 շաբաթ տևող իրենց պատրաստման փուլի վերջում պետք է 50 մետր սողան սուր ծայրերով քարերից ու կորալներից կազմված արահետով։ Այս սարսափելի փորձությունը ցինիկաբար անվանում են «ճանապարհ դեպի դրախտ»։

8. Իսպանացի հատուկ նշանակայինները պարտավոր են սողալով անցնել երկաթյա պարանի վրայով։

9. Իրաքի զորքերի շիա մարտիկների համար էլ այսպիսի փորձություն է նախատեսված. զինվորները «մոստ» են անում, իսկ եթե հապաղում են, ինքնաձիգի խզակոթով հարված են ստանում որովայնին։

10. Դուք հավանաբար չեք հավատա, բայց ստորև տեսնում եք իսրայելական բանակի հատուկ նշանակայիններին, ովքեր ցրտի ու բքի պայմաններում նախապատրաստվում են օտար միջավայրերում հնարավոր գործողություններին։ Սա դաժան փորձություն է մի երկրի համար, որտեղ ցուրտ ու ձմեռ չի լինում։

11. Ավելի վճռական են ցրտին դիմանալ սովորեցնում հարավկորեական հատուկ նշանակայիններին։

12. Որոշ բանակներում կարևոր դեր է հատկացվում ջունգլիներում գործողությունների նախապատրաստելը։ Օրինակ՝ թայ հատուկ նշանակայիններին սովորեցնում են ուտել միջատներ ու ծարավը հագեցնել օձի արյունով։ Լուսանկարում ամերիկացի հատուկ նշանակային է, ով ջանում է անցնել այդ փորձությունը թաիլանդցիների հետ համատեղ զորավարժությունների ժամանակ։

13. Ֆիլիպինցի հատուկ նշանակայինները պետք է միշտ լինեն զգաստ ու պահպանեն հավասարակշռությունը։ Լուսանկարում դուք տեսնում եք, թե ինչպես են ծովային հետևակայիններին ստիպում ուտելու ժամանակ գլուխների վրա բանան պահել։ Եթե զինվորը գցի այն, ապա պարտավոր է ուտել առանց կեղևազրկելու։

14. Գերմանական հատուկ նշանակայինների համար գործում է նորմատիվ՝ ջրի տակ շունչը պահած զենքը քանդել-հավաքելու համար։

15. Հատուկ փորձություններով են անցնում նաև չորքոտանի զինվորականները։ Օրինակ՝ այն բանակներում, որտեղ կան ձիավորների ստորաբաժանումներ, ձիերին վազեցնում են ծխի միջով, իսկ շներին սովորեցնում են պարաշյուտով ցատկել։ Ստորև դուք տեսնում եք ռուսական ոստիկանության հատուկ ջոկատի շանը, ով իր ատամներով զգուշորեն տեղափոխում է բոլոր շների ամենաոխերիմ թշնամուն՝ կատվին։

Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավ