Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում


«Հրապարակ». «Էշ, մի սատկի, գարուն կգա». կառավարությունը գերազանց սերտել է հայկական արտահայտությունը

Հայկական «էշ, մի սատկի, գարուն կգա» արտահայտությունը գերազանց սերտած կառավարությունը երեկ կրկին «խաբեց-ճամփեց» «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին։ Մարդիկ վաղուցվանից արդեն չեն հավատում՝ իրենց աշխատավարձերը կստանա՞ն, կամ իրենց խնդիրներին լուծում կտրվի՞։ Գրում է «Հրապարակ»-ը:

«Նաիրիտի» աշխատակիցներին փորձեց հանգստացնել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սակայն նաիրիտցիները չցանկացան խոսել նրա հետ եւ պահանջեցին Հովիկ Աբրահամյանի ներկայությունը։ «Խաբեբա, հեռացիր»,- գոռում էին մարդիկ։ Այնուամենայնիվ, Երվանդ Զախարյանը խոստացավ մինչեւ սեպտեմբերի 15-ը լուծել նաիրիտցիների խնդիրները։ Ակցիայի կազմակերպիչ, գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանը խնդրեց իր կոլեգաներին մի քիչ էլ սպասել. «Մինչեւ ամսի 15-ը խոստացան մեր խնդիրներին լուծում տալ։ Ամսի 15-ը սարերի հետեւում չէ, 10 օր է մնացել։ 4 տարի եթե դիմացել ենք, 10 օր էլ կդիմանանք»։ Դրսում կանգնած մոտ 200 աշխատակիցները միահամուռ «ուուուու՜»-ներով արտահայտեցին իրենց դժգոհությունը։ Բայց դե, ճարնե՞րն ինչ, հայ-հարայ էր՝ պատրաստվում էին ցրվել, մեկ էլ թատերաբեմում հայտնվեց ՀՀԿ-ի տատիկը եւ պահանջեց մարդկանց «հանգստանալ»։

«Հանգստացե՜ք, հերիք ա, հանգստացե՜ք»՝ ողբագին գոռում էր տատիկը, սակայն նրա խոսքից մարդիկ էլ ավելի «գրգռվեցին»՝ հանգստանալու փոխարեն։ «Մայրիկ ջա՛ն, դու նաիրիտցի չես, մեր հետ գործ չունես»,- բարձրախոսով ասաց Հրաչ Թադեւոսյանը։ Նաիրիտցիները կգնային նաեւ նախագահի նստավայր, սակայն նախագահը երկրում չէ՝ Ուելսում է։ Հրաչ Թադեւոսյանը հայտարարեց. «Մարդիկ կան՝ առաջարկում են Հանրապետության հրապարակի կենտրոնով մտնենք, մարդիկ կան՝ որեւէ կուսակցությունից արդեն հանձնարարությունը ստացած եկել են, ուզում են մեր ուժերին, մեր միամիտներին օգտագործեն։ Ես խնդրում եմ՝ ոչ մեկին մի՛ ենթարկվեք։ Ես, որպես միտինգի կազմակերպիչ, խնդրում եմ անօրինական ոչ մի քայլի չգնալ»։ Պատրաստվում էի ուշադիր զննել մարդկանց, կուսակցական դեմքեր փնտրել, «քաղաքականացնել» ակցիան, մեկ էլ ամբոխի մեջ տեսա «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանին, ով բարձրախոսը ձեռքին եկել էր «սատար կանգնելու հայ աշխատավորին», սակայն շատերը նրան ճիշտ չհասկացան։ «Գրող ու ցավ ա անում փչացածը։ Ինքը նաիրիտցի չի։ «Իմեննը» նրա կարծիքը մեզ չի հուզում, միգուցե ուրիշի կարծիքը հուզեր»,- ասաց մի կին եւ քաշքշեց լրագրողներին, որպեսզի իրենց ակցիան «լրջությունից չքցեն», չխոսեցնեն, առավել եւս չնկարահանեն Անի Զախարյանին։ Անի Զախարյանն էլ գնաց-եկավ՝ բարձրախոսը միացրեց եւ հայտարարեց, որ «Նաիրիտի» աշխատակիցներից մեկն է իրեն հրավիրել այստեղ։

Շարունակությունը' թերթի այսօրվա համարում:

Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետ