Դարչինյանը մրցակցից թեթև է
ՍպորտՊրոֆեսիոնալ բռցնքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն ավելի թեթև է, քան մրցակիցը` արգենտինացի Խեսուս Կուելյարը:
Վիկ Դարչինյանը եւ արգենտինացի Խեսուս Կուելյարը Ամերիկայի Միացյալ Նախագներում հունիսի 6-ին կպայքարեն կիսաթեթեւ քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական գոտու համար: Կշռման արարողության ժամանակ հայ բռնցքամարտիկի քաշը կազմել է 56,88 կգ, իսկ Կուելյարինը՝ 57,06 կգ: Այս մասին տեղեկացնում է Boxingscene կայքը:
Դարչինյանը նախորդ մենամարտում, որը կայացել էր փետրվարին, առավելության էր հասել Խուան Խիմենեսի նկատմամբ: