Ոչ մի ֆուտբոլիստի տրասնֆերը չի կարող լինել 100 միլիոն եվրո. Պլատինի
ՍպորտՊոգբան ֆրանսիական ֆուտբոլի հույսն է, բայց ոչ մի ֆուտբոլիստի տրանսֆերի գինը չի կարող լինել 100 միլիոն եվրո, ասել է ՈւԵՖԱ-ի ֆրանսիացի նախագահ Միշել Պլատիտին:
«Չգիտեմ, թե որ ակումբում կլինի Պոգբան հաջորդ մրցաշրջանում, բայց նա Ռաֆայել Վարանի նման ուժեղ ֆուտբոլիստ է: Սակայն ոչ մի խաղացողի տրանսֆեր այժմ չի կարող լինել 100 միլիոն եվրո: Իմ ժամանակ ես ոչ մի արժեք չունեի, քանի որ հեռանում էի պայմանագրի ավարտից հետո»,- Պլատինիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
«Յուվենտուսի» խաղացող Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ռեալը», ՊՍԺ-ն: