Վիկ Դարչինյանը պարտվեց Խեսուս Կուելյարին
ՍպորտՊրոֆեսիոնալ բռցնքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյան հերթական պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:
Վիկ Դարչինյանը եւ արգենտինացի Խեսուս Կուելյարը Ամերիկայի Միացյալ Նախագներում կայացած մենամարտում, որն ի դեպ կիսաթեթեւ քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական գոտու համար էր, հայ բռնցքամարտիկ պարտություն կրեց 8-րդ ռաունդում: Մրցավարները տեխնիկական պարտություն գրանցեցին Դարչինյանի հաշվին: Սա Դաչինյանի 8-րդ պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում: Հայ բռնցքամարտիկը հաղթել 40 մենամարտում, 1 մենամարտ ավարտել է ոչ-ոքի: