Լիվերպուլը ցանկանում է ձեռք բերել Տևեսին
Սպորտ«Յուվենտուսի» հարձակվող Կարլոս Տևեսը կարող է վերադառնալ Անգլիա: Ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրվածություն է ցուցաբերում «Լիվերպուլը», հաղորդում է Skysports.com-ը:
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը Անգլիայում ելույթ է ունեցել «Վես Հեմում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Մանչեսթեր Սիթիում»: Խաղացողին հավակնում է նաև «Բոկա Խունիորսը»: