Պորտուգալիային հեշտ չի լինի Հայաստանի հետ խաղում. Ռիկարդու Կուարեժմա
ՍպորտՊորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ռիկարդու Կուարեժման կարծում է, որ Հայաստանի հետ խաղում կարող է խնդիրներ ունենալ:
«Հայաստանի հավաքականը առաջ է շարժվելու, քանի որ տանն է խաղում: Խնդիրներ հաստատ կունենանք նրանց հետ խաղում, բայց պատրաստ ենք դրան։ Այս հանդիպումը կարեւոր է մեզ համար: Լրջորեն կկենտրոնանանք խաղի վրա։ Պորտուգալիայի թիմում հանդես են գալիս մեծագույն ֆուտբոլիստներ»,- Կուարեժմայի խոսքը փոխանցում է Պորտուգալիայի ֆեդերացիայի կայքը:
Ֆուտբոլի Եվրո-2016 ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այս հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին հորիզոնականը և ունի միայն 1 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Սերբիայի ընտրանին, իսկ Ալբանիան և Դանիան ունեն 7-ական միավոր: Առաջատարը Պորտուգալիան է 9 միավորով: