Ալավերդու քաղաքապետ է ընտրվել Կարեն Փարեմուզյանը
ՔաղաքականԼոռու մարզի Ալավերդի քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Կարեն Փարեմուզյանը: Ինչես հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, Կարեն Փարեմուզյանն ստացել է 5 հազար 141 ձայն, իսկ նրա մրցակիցը` Արթուր Աբգարյանը` 3 հազար 554 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 274: Գրանցվ ած և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվն` ըստ ստորագրությունների 8 970 է, քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը` 8 հազար 967, ընտրողների ընդհանուր թիվը 16 հազար 474:
Ալավերդու քաղաքապետի ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: