Հանդբոլի Հայաստանի պատանիերի առաջնության առաջին շրջանի հաղթողը Շենգավիթի թիմն է
ՍպորտՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մարզասրահում ավարտվեց հանդբոլի Հայաստանի մինչև 13 տարեկան պատանիների առաջնության առաջին շրջանը:
Մրցաշարի վերջին օրը գրանցվեցին հետևյալ հաշիվները՝ ԽՄՕՄՄ 2-«Գյումրի»՝ 4:26 (2:17), «Աջափնյակ»-«Շենգավիթ»՝ 11:19 (7:8), ԽՄՕՄՄ 1 - ՀԲՄԴ՝ 17:27 (8:11):
Մրցաշարային աղյուսակը վաստակած 8 միավորով գլխավորում են Շենգավիթի ներկայացուցիչները, որոնց հաջորդում են ՀԲՄԴ-ն (7 միավոր), «Գյումրի»-ն (6 միավոր), «Աջափնյակ»-ը (5 միավոր), ԽՄՕՄՄ 1-ը (4 միավոր), ԽՄՕՄՄ 2-ը (0 միավոր):
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: