Կարող ենք հպարտանալ մեզանով. կեցցե Կատալոնիան. Լիոնել Մեսսի
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ կատալոնացիներին հաջողվեց կատարել խոստումը և քաղաք վերադարձնել Իսպանայի գավաթը, առաջնության գավաթը և Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Անցյալ տարին հեշտ չէր, և մենք կարող էինք հանձնվել, սակայն չարեցինք դա և կարող ենք հպարտանալ մեզանով: «Բարսելոնան» նախկինի պես հաղթանակի քաղց ունի: Անցյալ անգամ հարցրեցի ձեզ՝ ցանկանո՞ւմ եք տրեբլ, ահա ձեր երեք տիտղոսները: Վիվա «Բարսելոնա» և կեցցե Կատալոնիան»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է barcastuff-ը: