«Բորուսիա»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Յուվենտուս»-ի հետ
ՍպորտԳերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական հանդիպում կանցկացնի Թուրինի «Յուվենտուս»-ի հետ: Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակիցը «Բորուսիա»-ի հետ կմրցի հաջորդ ամիս` հուլիսին: Հանդիպումը կկայանա Շվեյցարիայում` «Սանկտ Գալենի» մարզադաշտում: Խաղը կկայանա հուլիսի 25-ին:Այս մասին տեղեկացնում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Ընկերական հանդիպումից հետո «Բորուսիա»-ն ընդամենը 5 օր անց կսկսի նախապատրաստվել Բունդեսլիգային: