Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Կեյլոր Նավասի «Ռեալ» տեղափոխության մասին լուրերին:
«Ներկայումս Նավասը «Ռեալի» ֆուտբոլիստ չէ: Այժմ ունենք երեք դարպասապահ: Տեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները: Կասիլյասը նոր է ժամանել և սկսել է մարզումները: Դարպասապահների հետ կապված խնդիրներ չունենք: Մրցաշրջանի սկզբում կորոշեմ, թե ով կլինի հիմնական դարպասապահը»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: