Եվրոպական խաղերի ըմբշամարտի մեդալները հավասար կլինեն Եվրոպայի առաջնության մեդալներին
ՍպորտԱռաջին Եվրոպական խաղերի ըմբշամարտի ոսկե մեդալները հավասար կլինեն Եվրոպայի առաջնության մեդալներին:
«Միջազգային ֆեդերացիան համաձայնության է եկել Եվրոպական խաղերի կազմկոմիտեի հետ: Այս խաղերում հաղթած ըմբիշ մարզիկների մեդալները հավասար կլինեն Եվրոպայի առաջնության մեդալներին: Այդ ամենին գումարած՝ այս խաղերն ընտրական կլինեն աշխարհի առաջնության համար, որը կկայանա Լաս Վեգասում սեպտեմբերին»,-այս մասին ասել է ըմբշամարտի Ռուսաստանյան Ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Գեորգի Բրյուսովը:
Հայաստանը Եվրոպական խաղերին ըմբշամարտ մարզաձևում կներկայացնեն 4 հունահռոմեկան ոճի ըմբիշ և 6 ազատ ոճային ըմբիշ: