gazeta.ru-ն գրում է, որ չնայած ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ը նվազում է, սակայն Ռուսաստանում պահպանում է բարձր մակարդակը: Ըստ այսմ, Ռուսաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում հետերոսեքսուալ զույգերին, ռիսկային խմբում են թմրամոլներն ու ալկոհոլ օգտագործողները: Ընդ որում բժիշկները նշում են, որ հարբեցողների շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը զուտ ռուսական առանձնահատկություն է: Հետազոտության շրջանում մասնագետներն աշխատել են ՄԻԱՎ-ով վարակված 700 մարդու հետ: