Իմ և Ռոնալդուի միջև մրցակցություն չկա. Մեսսի
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին և նշել, որ իրենց միջև մրցակցություն չկա:
«Մեր միջև մրցակցություն չկա: Երկուսս էլ ցանկանում ենք մեր թիմերում լավ խաղալ և դա ամենևին էլ Մեսսիի և Ռոնալդուի մրցակցություն չէ: Այդպիսի բան երբեք չի եղել»,– ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է eurosport-ը:
Նշենք, որ Մեսսին «Ոսկե գնդակի» միակ քառակի դափնեկիրն է, Ռոնալդուն այս մրցանակին արժանացել է 3 անգամ: