BBC-ն գրում է, որ ԱՄՆ-ը նոր օդային հարվածներ է հասցրել Իրաքում իսլամիստ ծայրահեղական ահաբեկիչների դիրքերին: Ըստ ԱՄՆ-ի զինուժի կենտրոնական հրամանատարության տվյալների, այս տարվա օգոստոսից ԱՄՆ-ը գործողություններ է անցկացնում ԻԼԻՊ խմբավորման դեմ, որն իր վերահսկողությունն է սահմանել Իրաքի և Սիրիայի զգալի տարածքներում: Այս անգամ գործողությունն անցկացվել են Մոսուլի քաղաքի մերձակայքի ամբարտակի շրջանում: Հարվածով ոչնչացվել են ԻԼԻՊ խմբավորման դիտակետն ու զենքով համալրված մեքենաները: