Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


10 պատճառ, ինչու ես տանել չեմ կարողանում Լիլիթ Հովհաննիսյանին

ordinaricus

 Թող ինձ ներեն Լիլիթ Հովհաննիսյանն ու իր երկրպագուները, բայց ես տանել չեմ կարողանում Լիլիթ Հովհաննիսյան երգչուհու կերպարն ու մատուցած երաժշտությունը և ահա 10 պատճառ, որոնք իմ մեջ ձևավորում են նման խիստ բացասական վերաբերմունք՝ մեր շոու բիզնեսի այս կարկառուն ներկայացուցչի հանդեպ։

1. Կլկլոց ու մելիզմներ

Երբ Լիլիթ Հովհաննիսյանը դեռ Սուպերսթարում էր, նա բավականին հաճելի կատարումներ էր ունենում և ուներ բավականին հաճելի ձայնային տվյալներ։ Սակայն շոու բիզնես մուտք գործելուց հետո, Լիլիթը անտանելի մի սովորություն ձեռք բերեց, որի արդյունքում նրա գրեթե բոլոր երգերից անպակաս են թուրքա-արաբական մելիզմներն ու կլկլոցը, ինչը ազդում է իմ նյարդերի վրա։

2. Վուլգար կերպար

2

 

Լիլիթ Հովհաննիսյանի վերջին տեսահոլովակներում կա մի կայուն ու անփոփոխ բան. նա անպայման հանդես պետք է գա ինչ որ վուլգար կերպարում։ Ու խոսքը նրանում չէ, որ նա իր ոտքերն է ցուցադրում, ի վերջո դրանք գեղեցիկ են, բայց դրան էլ ձև կա։ Լիլիթ Հովհաննիսյանի կերպարները վուլգար են՝ ոչ թե չափազանց կարճ շորերի պատճառով, այլ գեղավարի չափերն անցնելու ու անկշտության պատճառով. լինի դա աֆրո ոճի սանրվածք, թե հանդերձարանում կիսամերկ տղաների հետ միկրոսկոպիկ շորտեր, թե իբր գնչուական ոճ։

3. Շպարի անհավանական քանակ

Նախորդ կետին ի հավելում, կնշեի շատ, անտանելի շատ շպարի կիրառությունը՝ տեսահոլովակներում։ Այնքան քննադատեցին սրա համար, որ ի վերջո սկսեց մեկումեջ նկարներ գցել, որտեղ այդ աստիճան «գաջված» չէ, բայց դե տեսահոլովակներում միևնույն է, շպարն այնքան շատ է, որ թվում է, թե շինանյութի խանութ են թալանել ու ողջ գաջն ու գիպսը կոսմետիկայի տեղ նաղդել են Լիլիթի վրա։

4. Պլագիատ

 

Ոչ ոք, լսո՞ւմ եք, ՈՉ ՈՔ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից, այդքան հաճախ չի բռնվել պլագիատի վրա, որքան դա եղել է Լիլիթ Հովհաննիսյանի պարագայում։ Էլ այդպիսի արտսահմանյան աստղ չմնաց, որից Լիլիթը չթխի շոր, սանրվածք, ոճ, երգ և այլն։ Արդյունքում, մի հատ շիլաշփոթ ոճի ենք ականատես լինում, որտեղ կա ամեն ինչից՝ մի քիչ-մի քիչ. Բեյոնսե, Ջենիֆեր Լոպես, Սիառա և այլն։

5. Վահրամ Պետրոսյան

Այնպես չէր, որ Վահրամ Պետրոսյանը խելքահան էր անում երկրպագուներին, մինչև իր հանրահայտ հարցազրույցը, որտեղ նա սիրային դեֆերամբներ էր ձոնում մուղամին ու ադրբեջանական երաժշտությանը և պնդում էր, որ պորտապարը հայ կանանց արյան մեջ է, բայց այդ հարցազրույցից հետո, Վահրամը դարձավ մեղմ ասած աչքի փուշ ու այդպես էլ մնաց բոլորի համար։ Բոլորի, բացի Լիլիթ Հովհաննիսյանի։ Երևի իրոք պորտապարի պահն է, որ այդքան խորը հոգևոր կապ է ստեղծել։

6. Ինֆանտիլիզմ ու սահմանափակություն

Դուք հավանաբար տեղյակ չեք, բայց Լիլիթ Հովհաննիսյանը հարցազրույցներ տալիս է բացառապես գրավոր տեսքով։ Դրա համար էլ, հեռուստատեսային գրեթե ոչ մի հարցազրույց չես գտնի Լիլիթի, իսկ պատճառը նրանում է, որ Լիլիթը ինքնուրույն չի կարողանում գրեթե ոչ մի հոդաբաշխ ու իմաստալից բան ասի և նրա փոխարեն հարցազրույցների ժամանակ վաղօրոք տրված հարցերին պատասխանում են հատուկ մարդիկ։ Դե ինֆանտիլիզմի մասով էլ՝ գործ ունենք դրա դասական դրսևորման հետ, երբ մարդն արդեն համարյա 30 տարեկան է, բայց իր շարժուձևը, կենսական առաջնահերթությունները և մտածելակերպը էապես չեն տարբերվում 12-13 տարեկան «ղզիկ» ու «թիթիզ» աղջկանինից։

7. Կյանքի խոսք

Ինձ գուցե քննադատեք սրա համար, բայց ես չեմ սիրում աղանդները, իսկ Լիլիթը Հայաստանի ամենավտանգավոր աղանդի՝ Կյանքի Խոսքի կարկառուն ներկայացուցիչներից է, ինչը բնավ չի ավելացնում իմ համակրանքը նրա հանդեպ։

8. Բացարձակ անհանդուրժողականություն քննադատության հանդեպ

Լիլիթ Հովհաննիսյանը պարզապես զուրկ է քննադատությունն ընդունելու ունակությունից և ամեն անգամ արձագանքում է խիստ ցավոտ, երբ իր հասցեին թթու խոսք են ասում, նույնիսկ եթե այդ խոսքը տեղին է։ Դե իսկ ամենակնառու կերպով այս վերաբերմունքը երևում է նրա ֆեյսբուքյան էջում, որտեղ հեռացվում են բոլոր այն մեկնաբանությունները, ովքեր գոնե մեղմ քննադատություն են պարունակում Լիլիթի հասցեին։

9. Նանուլ

Անձամբ ինձ համար, մեր շոու բիզնեսում դժվար է գտնել ավելի նյարդայնացնող երևույթ, քան Նանուլն է։ Քանի դեռ ինձ չեք հոշոտել, ասեմ, որ ես երեխային չեմ մեղադրում ու ոչինչ չունեմ նրա դեմ, բայց այն սարսափելի վանող ու անբնական կերպարը, որի մեջ մատուցում են այս մանկահասակ երեխային, պարզապես անտանելի է և այդ երևույթի պատասխանատվությունը առաջին հերթին Նանուլի ծնողներինն է, իսկ հետո Լիլիթ Հովհաննիսյանը, ում շալակին էլ էս խեղճ երեխային մտցրեցին ասպարեզ։

10. Իր անճաշակությունը՝ ժողովրդի վրա գցելը

Ու վերջապես, վերադառնանք արմատներին։ Պարբերաբար ասվում է, որ Լիլիթ Հովհաննիսյանը երգում է հենց այն, ինչ ժողովուրդը սիրում և գնահատում է, դրա համար էլ պետք չէ պիտակավորել։ Սա շատ ցածր քայլ է՝ սեփական ցածր ճաշակը մատուցել, որպես հանրային պահանջարկը բավարարելուն ուղղված քայլ և շա՜տ մեծ ու կոպիտ ընդհանրացում անելով՝ Լիլիթ Հովհաննիսյանի մի քանի հազար անճաշակ երկրպագուներին մատուցել, որպես «ժողովուրդ»։ Եթե Լիլիթ Հովհաննիսյանի մատուցած երաժշտական աղբն է պահանջված, ապա ինչպե՞ս եղավ, որ օրինակ՝ SOAD-ի համերգին ավելի շատ մարդ կար, քան կլինի երբևիցե՝ Լիլիթի համերգներին։ Նման երաժշտությունը հավանողը կյանքում Լիլիթ Հովհաննսիյանի երգերը չի կարող սիրել և հակառակը։

Այս ամենի ստեղծած համամասնությունն էլ ձեևավորում է իմ բացասական վերաբերմունքը և ստիպում է ինձ ասել, որ ես տանել չեմ կարողանում Լիլիթ Հովհաննիսյանին։

Երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր Կամենդատյան