Պեպեն լիարժեք կապաքինվի երկու շաբաթում
ՍպորտՄադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն հայտնել է, որ պատրաստ կլինի երկու շաբաթ հետո։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ազդրի վնասվածք։
«Ցավոք, Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղում վնասվածք ստացա, բայց ամեն առավոտ սկսում եմ ֆիզիոթերապիայով։ Այժմ ինձ լավ եմ զգում եւ առաջիկա երկու շաբաթում լիարժեք պատրաստ կլինեմ»,- Պեպեի խոսքը մեջբերում է Football Espana-ն։
Անցած մրցաշրջանում Պեպեն 38 հանդիպում է անցկացրել «Ռեալում» եւ խփել է երկու գնդակ։