ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ գերմանական Lufthansa ավիաընկերությունն արդեն նախնական չեղյալ է հայտարարել 200-ից ավելի չվերթ, որի պատճառը երկրի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանում սեպտեմբերի 5-ին նախատեսված օդաչուների գործադուլն է: Չեղյալ հայտարարված չվերթների ցանկը հրապարակվել է ավիափոխադրողի պաշտոնական կայքում: Ընդհանուր առմամբ, Lufthansa-ի գնահատմամբ, գործադուլը կանդրադառնա մոտ 25 հազար ավիաուղևորի վրա: Այժմ Lufthansa-ն աշխատում է չվերթների իրականացման արտահերթ նախագծի ստեղծման վրա՝ գործադուլի հետևանքները մեղմելու համար:Բողոքի ակցիան առաջին հերթին կանդրադառնա Ֆրանկֆուրտից մեկնող կարճ և միջին տարածության չվերթներին, որոնք իրականացնում են A320, Boeing 737 և Embraer ինքնաթիռները: