Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմը՝ Հայաստանի դեմ
ՍպորտՖուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականը Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում հանդես կգա հետեւյալ մեկնարկային կազմով.
Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»), Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»), Ռիկարդո Կարվալյու («Մոնակո»), Բրունո Ալվեշ («Ֆեներբահչե»), Էլիզեու («Բենֆիկա»), Տիագո Մենդեշ («Աթլետիկո»), Ժոաո Մոուտինյո («Մոնակո»), Ֆաբիու Կուենտրաու («Ռեալ»), Դանի («Զենիթ»), Լուիշ Նանի («Սպորտինգ»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):
Հայաստանի եւ Պորտուգալիայի թիմերի միջեւ խաղը կանցկացվի հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի ժամը 20:00-ին: