Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Հայտնի է «Ամենախելացին» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանի հաղթողի անունը

Blognews.am-ը գրում է.

Այսօր «Արմենիա» հեռուսատաընկերությամբ հեռարձակվող «Ամենախելացին» նախագծի առաջին եթերաշրջանի վերջին հաղորդումն էր, որի ընթացքում պարզ դարձավ հաղթողի անունը: Մինչ նրա անունը նշելն ասեմ, որ Blognews.am–ը հետևել է հաղորդման ողջ ընթացքին: Եզրափակիչ փուլ հասած  մասնակիցները շատ լարված էին, երեխաները յուրաքանչյուր հարցին պատասխանելուց խաչակնքվում էին և ոչ պակաս լարված էին նրանց ծնողները: Սա խաղ է, որտեղ պետք է արագ մտածել և ճիշտ պատասխաններ տալ հնչած հարցերին:

Եզրափակիչ հասած տասներկու մասնակիցներից երկրորդ փուլում պայքարը շարունակեցին վեցը, իսկ արդեն երրորդ փուլում՝ Բարսեղ Աթանյանը, Վահե Դաբաղյանը և Տիգրան Ղլեջյանը մրցում էին առաջինը ճանաչվելու համար: Երեքն էլ գրեթե հավասար միավորներ էին հավաքում, բայց Բարսեղ Աթանյանը գերազանցեց մյուսներին և ճանաչվեց «Ամենախելացին» նախագծի առաջին հաղթողը: Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանձնեց վկայականները:

Բարսեղը հաղորդման մասին տեղեկացել էր գովազդից, և ծնողների հորդորով որոշել մասնակցել խաղին .« Ես շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այս նախագծին, այստեղ նոր ու շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել, որոնց հետ կշարունակեմ ընկերություն անել: Ինձ համար շատ դժվար էր երկրորդ խաղի, երկրորդ փուլը: Ես դեռ չեմ որոշել, թե ինչի վրա կծախսեմ գումարը, բայց որոշել եմ՝ կշարունակեմ ուսումս տեղեկատվական տեխնոլոգիաների գծով: Ես ուզում էի հաղթել, բայց եթե չհաղթեի՝ չէի նեղվի», - նշեց Բարսեղը:

Որդու հաղթանակից չափազանց հուզված էր նաև նրա մայրը՝ Լալա Հակոբյանը, ով դժվարությամբ էր զսպում արցունքները. « Ամբողջ խաղի ընթացքում դահլիճում նստած հուզվում էի նրա համար, իսկ հիմա շատ հպարտ եմ: Տղաս հետաքրքվում է գիտությամբ և շատ լավ հիշողություն ունի»:

Նազենի Հովհաննիսյանը, ով ամբողջ խաղի ընթացքում կարծես ապրում էր բոլոր մասնակիցների հետ, նշեց. « Յուրաքանչյուր մասնակցի դուրս գալուց, կարծես ինձանից մի մասնիկ էր փոկվում: Այնքան ուրախ եմ, որ երեխաներն իրար նկատմամբ  դրական էին տրամադրված, որ որևէ մեկի մոտ հարց չէր առաջանում՝ թե ինչո՞ւ է հաջորդ փուլ անցնում մեկ այլ մասնակից, այլ ոչ թե ինքը: Միանշանակ կարող եմ ասել, որ նախագիծը ստացվեց ավելին քան մենք սպասում էինք։ Այն լավ առումով հեղաշրջում արեց, իսկ ես հուսով եմ, որ երկրորդ եթերաշրջանը կլինի ավելի վառ, գունեղ և հետաքրքիր»:

Նախագծի ընթացքում հաղորդման կողքին էին Կրթության գիտության նախարարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Նրանք մասնակիցներին և հաղթողին հանձնեցին շատ կարևոր և ոգևորող մրցանակներ:

Կրթության և գիտության նախարարի մամուլի  քարտուղար Զոհրաբ Եգանյանը նշեց, որ այս նախագիծն արդարացրեց իրեն և ցույց տվեց, որ հայկական դպրոցը կենսունակ է.« Ես վստահ եմ, որ շատ ընտանիքներ անկախ նրանից մասնակցում են իրենց երեխաները նախագծին, թե ոչ, միևնույն է՝ նայել են: Կարող եմ միանշանակ ասել, որ գիրք կարդալը և խելացի լինելը սկսում է դառնալ նորաձև: Կեցցեն մեր երեխաները և մեր ապագա սերունդը: Մենք  մասնակցին տալիս ենք ուղեգիր՝ Մեծ Բրիտանիայում երկշաբաթյա ամառային դպրոց հաճախելու, բայց եթե լիներ հնարավորություն նման պարգևի կարժանացնեինք բոլոր երեխաներին»:  

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ, Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշեց, որ բացի հիմնական հաղթողից մրցանականեր կստանան նաև եզրափակչում հայտնված մյուս մասնակիցները ևս. «Հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը երեխաները իրենց հանգիստը կանցկացնեն Վանաձորի Ծիծեռնակ ճամբարում, այնտեղ նրանց համար կկազմակերպվեն տարբեր դասընթացներ, սեմինարներ, որոնք նվիրած կլինեն ազգային, կրոնական արժեքների ճանաչողությանը: Իսկ հաղթողին մեկ միլլիոն դրամի չափով պարգևատրում կտանք»:

Ի ուրախություն շատերի՝ նախագիծը չի սահմանափակվի միայն առաջին եթերաշրջանով. «Այս եթերաշրջանը համարում ենք ավարտված և արդեն սկսել ենք երկրորդ եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքները: Նոր ուսումնական տարուն զուգահեռ  մենք կլինենք եթերում և նորից կանցնենք այս ամենի միջով», -եզրափակեց նախագծի գծային պրոդյուսեր Նվեր Ղազարյանը: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավ