Հայաստան-Պորտուգալիա խաղում առաջին խաղակեսից հետո ոչ-ոքի է
ՍպորտՖուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիայի հանդիպման առաջին կեսի հետո ոչ-ոքի է՝ 1-1:
Հայաստանի ազգային թիմի կազմում մեկնարկային րոպեներին բավականին ակտիվ էր Արթուր Սարկիսովը: Հանդիպման 15-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմն առաջ անցավ հաշվի մեջ: Տուգանային հարվածն անթերի իրացրեց Մարկոս Պիզելին: Բաց թողած գնդաից հետո Պորտուգալիայի հավաքականն ամբողջ կազմում նետվում էր հակագրոհների: Հակագրոհներից մեկ ժամանակ մեր ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոները և նշանակված 11 մետրանոցը իրացրեց Ռոնալդուն: Խաղակեսի ավարտին երկրպագուներից մեկը վազելով մտավ մարզադաշտ և կարողացավ շրջանցել մի քանի ոստիկանների:
Եվրո-2016-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը, որը կայացան պորտուգալական Ֆարո քաղաքում ավարտվել էր 1-0 հաշով ի օգուտ մեր մրցակիցների:
Երկու թիմերը մինչ այս անցկացրել են 5 հանդիում: 2 հանդիպում ավարվել է ոչ-ոք, 3 անգամ հաղթել են պորտուգալացիները: Հայաստանի հավաքականը խփել է 2 գնդակ, բաց թողել 6-ը: