«54Haber.com»-ը գրում է, որ Թուրքիայի Յալովայի շրջանի Չիֆթլիքքյոյ քաղաքի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած բուլղարական Կավառնա քաղաքը հանել է քույր քաղաքների ցուցակից: Չիֆթլիքքյոյի քաղաքապետարանի նիստում քաղաքապետ Ալի Մուրադ Սիլպագարը հայտարարել է, որ քաղաքապետարանի որոշմամբ խզվել են հարաբերությունները Կավառնա քաղաքի հետ: «Արտգործնախարարությունը մեզ տեղեկացրեց, որ Կավառնայի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մենք չէինք կարող դրան չարձագանքել »,- ասել է քաղաքապետը: Պայմանագիրը լուծարելու որոշումը ընդունվել է միաձայն: