Ըմբիշ Միհրան Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպական խաղերի եզրափակիչ
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը կպայքարի Եվրոպական առաջին խաղերի ոսկե մեդալի համար:
Հարությունյանը կիսաեզչափակչում մրցում էր Ադրբեջանի ներկայացուցիչ Ալիևի հետ: Համառ և անզիջում պայքարում մեր մարզիկները գերազանցեց ադրբեջանցուն իր իսկ հարազատ երկրպագուների ներկայացությամբ 1-3 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակչում նա կմրցի ռուս Արտյոմ Սուրկովի հետ:
Մաքսիմ Մանուկյանը, ով դուրս էր եկել կիսաեզրափակիչ պարտվեց 1-4 հաշվով Բելենյուկին և հիմա կպայքարի բրոնզե մեդալի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, առաջին Եվրոպական խաղերը անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և կունենա 25 մարզիկ: