Ռեալին առաջարկել են Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստայի ծառայությունները
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստայի ծառայություններն առաջարկել են Մադրիդի «Ռեալին»։ Այդ մասին հաղորդում է իսպանացի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն, տեղեկացնում է «Telegraph»-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին չի կարողացել հարմարվել կյանքին Անգլիայում եւ ցանկություն ունի վերադառնալ Պրիմերա, որտեղ ավելի վաղ հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում»։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Չելսին» մադրիդցիներին Կոստայի համար վճարել է 32 մլն ֆունտ ստերլինգ։