Բարսելոնան իջեցրել է կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրայի տրանսֆերային արժեքը
Սպորտtert.am-ը գրում է.
«Բարսելոնան» դեմ չէ հրաժարվել թիմի կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրայի ծառայություններից:
Ինչպես հայտնում է «Marca»-ն, կատալոնական ակումբը իջեցրել է ֆուտբոլիստի տրանֆերային արժեքը՝ հասցնելով այն 12 միլիոն եվրոյի:
Իսպանական պարբերականի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստը չի բացառել այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը:
Բարտրան ավարտված մրցաշրջանում ընդհանուր առմամբ մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: