Կանցնի հազար տարի և գուցե այդժամ «նոր Մեսսի» կծնվի. Կավանի
Սպորտtert.am-ը գրում է.
«Պարի Սեն Ժերմենի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին գովեստի խոսքեր է հնչեցրել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին:
«Եթե որևէ թիմի նախագահ լինեի, առաջինը կցանկանայի ձեռք բերել Լիոնել Մեսսիին: Ես անընդհատ ասել եմ ու կասեմ, որ նա աշխարհի լավագուն ֆուտբոլիստն է:
Կանցնի հազար տարի և դրանից հետո գուցե «նոր Մեսսի» ծնվի»,- Կավանիի խոսքերն է մեջբերում «Ole»-ն: