Էդգար Մանուչարյանը նոր գլխավոր մարզիչ ունի
Սպորտnews.am-ը գրում է.
Բելառուսական ԲԱՏԷ-ի եւ Կրասնոդարի «Կուբանի» նախկին գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն գլխավորել է Եկատերինբուրգի «Ուրալը», հայտնում է ակումբի կայքը:
Բելառուս 38-ամյա մասնագետը 3 տարվա պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ:
«Ուրալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ալեքսանդր Տարխանովը կմնա ակումբում եւ կլինի մարզական հարցերով խորհրդական:
Հիշեցնենք, որ «Ուրալում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը: