Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց


ՀՀ վարչապետն ԱԺ-ում դեռ պահպանում է նախագահի դիրքերը

armlur.am-ը գրում է.

ՀՀ պետական բյուջեի 2014 թվականի կատարողականի քննարկումներն ամբողջությամբ բնորոշեցին Հայաստանի խորհրդարանում ներկայումս տիրող «տխուր» իրավիճակը: Փաստորեն, պետբյուջեի կատարողականի քննարկումն այս անգամ նույնիսկ մեկ օր անգամ չտեւեց: Վերջին տարիներին սա պետբյուջեի կատարողականի ամենակարճ քննարկումն էր:

Օրինակ՝ 2013 թվականին, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը դեռեւս զբաղեցնում էր Տիգրան Սարգսյանը, 2012-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նախկին վարչապետին եւ նրա Կառավարությանը ներկայիս խորհրդարանի անդամները, մեղմ ասած, ողջ-ողջ թաղեցին, էլ չասենք 2013-ի աշնանը, երբ քննարկվում էր 2014-ի պետական բյուջեի նախագիծը, խորհրդարանականները Տիգրան Սարգսյանին այն վիճակին էին հասցրել, որ նրան չսիրողներն անգամ մի պահ սկսել էին կարեկցել:

Իհարկե, այս կատարողականի քննարկումների ժամանակ էլ քննադատություններ հնչեցին, բայց ինչպես ընդունված է ասել՝ դրանք կառուցողական բնույթի էին: Մի խոսքով, անվիճելի փաստ է, որ խորհրդարանի ոչ միայն իշխանական մեծամասնությունը, այլ նաեւ իրենց ընդդիմադիր հռչակած խմբակցությունները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա ղեկավարած Կառավարության հանդեպ մի տեսակն «բարի» են տրամադրված:

Ու երբ ներկա Կառավարության անհաջողությունների մասին է խոսք գնում, բոլորը շտապում են պաշտպանել Հովիկ Աբրահամյանին` ասելով, թե իբր վատ ժառանգություն է ստացել: Մարդիկ մոռանում են այն պարզ հանգամանքը, որ վատ ժառանգության դեպքում արած աշխատանքն ավելի շուտ է երեւում, մազաչափ հաջողությունը երբեմն նույնիսկ գերան կարող է թվալ: Բայց ինչ պետք է անի կամ ինչ կարող է անել Հովիկ Աբրահամյանը, որպեսզի Հայաստանի տնտեսությունը սկսի զարգանալ: Փաստացի այն, ինչ պետք է արվի իրավիճակը շտկելու համար, ո՛չ Հովիկ Աբրահամյանը եւ ո՛չ էլ ներկա իշխանական վերնախավից որեւէ մեկը չի կարող անել: Դա է նաեւ պատճառը, որ Հովիկ Աբրահամյանը բոլոր մտահոգ գործիչներին համագործակցության կոչ է անում, բայց արդյունավետ ոչ մի պատասխան չի ստանում: Բնականաբար, տրամաբանությունից զուրկ է այն տարբերակը, որ Աբրահամյանի համագործակցության կոչին, ինչ-որ մեկը ի պատասխան՝ կառաջարկի իշխանափոխություն եւ դա կներկայացնի որպես բարի ցանկություն:

Մյուս կողմից ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանն ինքն էլ վաղուց համոզված կլինի, որ ոչինչ չի կարողանալու փոխել: Միակ բանը, որը նա կարող էր անել, այսօրվա քաղաքական ուժերին համոզելն էր, որ նրանք իր նկատմամբ բարեհաճ գտնվեն: Այս խնդիրը լուծելու բազմաթիվ ուղիներ կարող են լինել: Օրինակ՝ նախկին այլընտրանք ոչ իշխանականների դեպքում նա կարող է կուսակցության պահպանման համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծել, մյուսի դեպքում ապագա կոալիցիայում տեղեր խոստանալ, մեկ այլի պարագայում խնդրի լուծումը կարող է զուտ անձնական մակարդակում լինել, ասենք՝ ընդդիմադիր պատգամավորի որդուն կամ աղջկան լավ աշխատանքով ապահովելու կամ նրանց բիզնեսներին արտոնություն տալու ձեւով, եւ այսպես շարունակ: Արդյունքում, բոլորը գոհ են եւ բավարարված. Հովիկ Աբրահամյան գործոնն էլ նրանց չի նյարդայնացնում, եւ ԱԺ ամբիոնից նրան ոչնչացնելու բոլոր ցանկություններն էլ վերանում են: Այս գործընթացում խնդիր առաջացնող միակ գործոնն այս ամենին ականատես ՀՀ քաղաքացիներն են: Եւ որպեսզի այս խնդիրն էլ լուծվի, իրենց ընդդիմություն հռչակած խմբակցությունները դեմ կամ ձեռնպահ քվեարկություններով հարցը փակեցին:

2014-ի բյուջեի կատարողականի քվեարկությունը ԱԺ-ում հենց այդպես էլ եղավ` 66 կողմ, 17 դեմ եւ 15 ձեռնպահ: Կողմերը, բնականաբար, ՀՀԿ-ի պատգամավորները եւ ԲՀԿ-ից հեռացածներն էին, ձեռնպահը՝ ԲՀԿ-ականները, իսկ դեմը` ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը: Նրանք բոլորը կարող են արդարանալ, թե տեսաք՝ դեմ քվեարկեցինք, բայց ՀՀԿ-ականները մեծամասնություն են, անցկացրին: Կարեւորը նրանք բոլորն իրենց «խելոք պահեցին» եւ Հովիկ Աբրահամյանի հետ չվարվեցին այնպես, ինչպես ժամանակին Տիգրան Սարգսյանի հետ էին վարվում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 

 

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն