Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն խուսափել է լուրջ վնասվածքից
Սպորտtert.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, ով վնասվածք էր ստացել Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ջիբրալթարի դեմ խաղում, անցել է բուժզննում։
Ֆուտբոլիստը հարված է ստացել ազդրին, սակայն մկանային վնասվածք չունի։ Այսպիսով, գերմանացու վնասվածքը լուրջ չէ։ Այդ մասին տեղեկացնում է Kicker.de-ն։
Հիշեցնենք, որ Գերմանիան հաղթել էր 7։0 հաշվով, իսկ Գյոտցեն խաղացել էր 35 րոպե՝ դաշտում տեղը զիջելով Մաքս Կրուզեին։