Հայաստանը պահպանել է դիրքերը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
ՍպորտՖուտբոլի եվրոպական միությունը հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակ, որտեղ Հայաստանը մնացել է նույն դիրքում:
ՈՒԵՖԱ-ի նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը, ինչպես նախորդ ամիս: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ազգային թիմը: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Իսպանիայի, Անգլիայի Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իտալիայի Բելգիայի, Խորվաթիայի և Ուկրաինայի ընտրանիները:
Հայաստանի ազգային թիմն իր վերջին հանդիպումն անցկացրեց հունիսի 13-ին` հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականը: Ընտրանին պարտվեց 2-3 հաշվով: