Սպորտի նախարարությունն անդրադարձել է Եվրոպական խաղերին ծնունդով արցախցի մարզիկների մասնակցությանը
ՍպորտՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունն անդրադարձել է Եվրոպական խաղերին արցախցի մարզիկների մասնակցության վերաբերյալ հարցին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը պատասխանել է news.am լրատվական կայքի այն հարցին, թե տեղեկություն է տարածվել, որ Բաքվի խաղերին մասնակցելու են նաև մարզիկներ Արցախից. արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ լուրերը:
«Խոսքն ամենայն հավանականությամբ կոնտեքստից կտրված տեղեկության մասին է։ Ինչպես Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, վերոհիշյալ մարզիկները ծնունդով Արցախից են և, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, միջազգային մրցաշարերում հանդես են գալիս ու ներկայացնում են մեր երկիրը։ Հենց այդ նույն առաքելությամբ էլ նրանք մեկնելու են Բաքու».- նշել է Աստղիկ Մարտիրոսյանը: