Լևոն Արոնյանը պարտությամբ մեկնարկեց Ստավանգերի մրցաշարում
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պարտությամբ մեկնարկեց Ստավանգերի գերխոշոր մրցաշարում: Դասական պարտիաների առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Վաշիե-Լագրավն էր: Հայ շախմատիստը չկարողացավ առավեության հասնել: Մյուս պարտիաներում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտվեց Վեսելին Թոփալովին, իսկ Անիշ Գիրին հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին: ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան պարտության մատնեց Համերին: Միակ պարտիան, որտեղ գրանցվեց խաղաղ արդյունք, դա Անանդ-Կարուանա պարտիան էր:
Լեւոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը: