Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Ստավանգերում
ՍպորտՀայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանին չի հաջողվում հաղթանակ տոնել նորվեգական գերխոշոր մրցաշարում:
Ստավանգերի մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը խաղում էր Համերի հետ և ոչ-ոքի խաղաց: Ոչ-ոքի ավարտվեցին նաև Անանդ-Գրիշչուկ, Կարլսեն-Գիրի պարտիաները: Նակամուրան կրկին հաղթեց՝ այս անգամ Կարուանային, իսկ Թոփալովը ` Վաշիե-Լագրավին:
Լեւոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը: