Բռնցքամարտիկ Արտյոմ Ալեքսանյանը պարտվեց. Եվրոպական խաղեր
ՍպորտԱռաջին Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ 49 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Արտյոմ Ալեքսանյանը 0-3 հաշվով պարտություն կրեց Իսրայելի ներկայացուցիչ Դավիթ Ալավերդյանից:
Այսօր` հունիսի 19-ին ռինգ դուրս կգա հայաստանցի ևս մեկ մարզիկ՝ 56 կգ քաշային Արամ Ավագյանը:
Առաջին Եվրոպական խաղերը անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: