Երեւանում ավարտվեց ՆԱՏՕ-ի ԽՎ եռօրյա Rose-Roth սեմինարը
ՔաղաքականԵրեւանում հունիսի 20-ին ավարտվեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եռօրյա Rose-Roth սեմինարը։ Նշենք, որ սեմինարին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների աննախադեպ մեծ քանակով պատվիրակներ՝ 160 մարդ։
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը իր ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը կասկածի տակ դնող հռետորաբանությունը կարող է վտանգավոր լինել, եւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ն պետք է զգոն լինի այդ հարցում։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ-ն միակ գործող ձեւաչափն է, որը տարածաշրջանում խաղաղություն է ապահովում։
«Փակ հայ-թուրքական սահմանը լարվածություն է առաջացնում եւ չի նպաստում խաղաղությանը։ Մենք պետք է կոչ անենք Թուրքիայի պատգամավորներին նպաստել սահմանի բացմանը, որպեսզի ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ փակ սահման չունենա»,- հավելեց Կորյուն Նահապետյանը։