Ստավանգեր. Արոնյանը և Կարլսենը պարտություններ են կրել
ՍպորտՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Արոնյանն անհաջող է սկսել մրցաշարը: Այսօր կայացել է 4-րդ տուրը, հայ շախմատիստը երկրորդ պարտությունն է կրել, այս անգամ զիջելով առաջատար Տոպալովին:
Մրցաշարյին աղյուսակը եզրափակում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով երրորդ պարտությունն է կրել:
4-րդ տուր
Վեսելին Տոպալով – Լեւոն Արոնյան՝ 1:0
Ալեքսանդր Գրիշչուկ - Լյուդվիգ Յոն Համեր՝ 1 - 0
Ֆաբիանո Կարուանա - Մաքսիմ Վաշիե Լագրավ՝ ½ - ½
Անիշ Գիրի – Հիկարու Նակամուրա՝ ½ - ½
Վիշվանաթան Անանդ – Մագնուս Կարլսեն՝ 1 – 0