Բարսելոնայի նախագահ դառնալու դեպքում Լապորտան խաղաշապիկից կհանի Qatar Airways գրությունը
Սպորտtert.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան խոստացել է թիմի խաղաշապիկից հանել «Qatar Airways» գրությունը, եթե հաղթի ընտրություններում։ Կատալոնացիները հովանավորչական պայմանագիր են կնքել 2013 թվականին։
«Կապահովեմ «Բարսելոնայի» ավանդույթների անխափանությունը։ Հույս ունեմ, որ ընտրության օրը մարդիկ ընտրություն կկատարեն։ «Բարսելոնան» եկամուտ ստանալու բազմաթիվ տարբերակ ունի նաև առանց խաղաշապիկի վրայի գրությամբ։ Դա ակումբի արժեքների հարց է և ցանկանում եմ փրկել դրանք»,- Լապորտայի խոսքը մեջբերում է «Mundo Deportivo»-ն։