Պաշտոնական. Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց «Ֆիորենտինան»
Սպորտnews.am-ը գրում է.
Պորտուգալացի մասնագետ Պաուլու Սոուզան նշանակվել է իտալական «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի կայքը:
44-ամյա մասնագետն ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր եւ կստանա տարեկան 1.3 միլիոն եվրո աշխատավարձ: Այդ պաշտոնում Սոուզան կփոխարինի Վինչենցո Մոնտելային:
Պաուլու Սոուզան ֆուտբոլային կարիերայի տարիներին 1991-2002-ը 52 խաղ է անցկացրել Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում: Նրա նախորդ աշխատավայրը շվեյցարական «Բազելն» էր, որը նա գլխավորեց 2014-2015-ը: Այս տարի «Ֆիորենտինան» A Սերիայում գրավել էր չորրորդ տեղը եւ նվաճել էր Եվրոպայի լիգայի ուղեգիր: