Մանչեսթեր Սիթին կպայքարի Պեպեի համար
Սպորտtert.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն կարող է կարեիրան շարունակել Անգլիայում։ Այդ մասին տեղեկացնում է «The Sunday People»-ը։
32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթին»։ Լոնդոնի «Չելսին» նույնիսկ դիտարկում է պորտուգալացուն ձեռք բերելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Պեպեն «արքայական ակումբ» է տեղափոխվել 2007 թվականին պորտուգալական «Պորտուից»։
Այդ ընթացքում նա մասնակցել է Իսպանիայի առաջնության 195 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։