«Ուլիսը» պարտվել է վրացական ակումբին՝ չպահպանելով 3 գոլի առավելությունը
Սպորտnews.am-ը գրում է.
Թուքրիայում հավաք անցկացնող Երեւանի «Ուլիսը» հունիսի 21-ին ստուգողական խաղում մրցեց Բաթումիի «Դինամոյի» հետ՝ պարտվելով 4:5 հաշվով:
Առաջին խաղակեսից հետո հայկական ակումբը հաշվի մեջ առջեւում է եղել 4:1 հաշվով, սակայն ընդմիջումից հետո բաց է թողել 4 անպատասխան գոլ: «Ուլիսից» մեկական անգամ աչքի են ընկել թիմի նորեկ Ժոել Շիմբաբան ու վրացի կիսապաշտպան Գեորգի Խուբուան, իսկ Արտակ Ալեքսանյանը դարձել է դուբլի հեղինակ՝ գոլերից մեկը խփելով 11 մետրանոցից:
«Ուլիսը» հանդես է եկել հետեւյալ մեկնարկային կազմով. Արսեն Բեգլարյան, Լեւան Ջարկավա, Իրակլի Չեժիա, Ռադե Դուգալիչ, Կոնստանտին Մորոզով, Դավիթ Խուրցիձե, Գեորգի Խուբուա, Նիկա Պիլիև, Արտակ Ալեքսանյան, Իրակլի Գեփերիձե, Ժոել Շիմբաբա: