Ռամոսը որոշել է հեռանալ Ռեալից. As
Սպորտtert.am-ը գրում է.
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը որոշել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ մադրիդիյան թիմից, հայտնում է «As» պարբերականը:
Իսպանացի ֆուտբոլիստը դժգոհ է «արքայական ակումբի» ղեկավարության պահվածքից: Մասնավորապես, Ռամոսին դուր չի եկել, որ ակումբը պաշտոնապես չի հեևքել «Բարսելոնայի» նախագահական ընտրությունների թեկնածու Ժորդի Մայոյի խոսքերը, ով հայտարարել էր, որ կատալոնացիներին առաջարկել են գնել 29-ամյա պաշտպանի տրանսֆերը:
Ըստ աղբյուրի տեղեկության, Ռամոսը չի ցանկանում կրկնել Վիսենտե Դել Բոսկեի, Ֆերնանդո Յերոյի ու Ռաուլի ճակատագիրը: Նա կարծում է, որ «Ռեալում» բավականաչափ չեն գնահատում իրեն: Իսպանացին պատրաստ է փոխել ակումբը և ակնկալում է նոր թիմում ավելի բարձր աշխատավարձ ստանալ, որը ներկայումս հարկերի վճարումից հետո կազմում է 6 միլիոն եվրո:
Նշվում է, որ Ռամոսի ծառայություններով կարող են հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն: