Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը պաշտոնապես դարձել է Բրազիլիայի հավաքականի ավագը. տեղեկացնում է cbf.com.br-ը:
«Նեյմարը սիրում է մարտահրավերներ և սիրում է հաղթել: Այս երկու որակը պետք է ունենա յուրաքանչյուր ավագ», – նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան:
Նշենք, որ մինչ այս բրազիլացիների ավագը ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան էր: