Լաս Պալմասը հաղթեց Սարագոսային և դուրս եկավ Պրիմերա
Սպորտtert.am-ը գրում է.
Իսպանիայի առաջնության բարձրագույն խմբի իրավունք տվող վերջին ուղեգրին տիրացել է «Լաս Պալմասը», որը Սեգունդայի փլեյ-օֆֆի վերջին դիմակայությունում հաղթել է «Սարագոսային»:
Առաջին խաղում կղզիաբնակ ֆուտբոլիստները պարտվել էին 1:3 հաշվով, սակայն պատասխան մրցավեճում առավելության են հասել 2:0 հաշվով: «Լաս Պալմասի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Ռոկեն ու Արաուժոն:
Նշենք, որ «Լաս Պալմասը» վերջին անգամ Պրիմերայում հանդես էր եկել 2001/02 մրցաշրջանում:
Ավելի վաղ Լա լիգայի ուղեգիր էին նվաճել «Բետիսն» ու Խիխոնի «Սպորտինգը»: