Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում Թովուզի շրջանում վիրավորվել է 1997 թվականի ծնված Ֆարիդ Մամեդովը, ով տեղափոխվել է Բաքվի հիվանդանոց, որտեղ էլ վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևան: