«Փյունիկ»-ը Չեմպիոնների լիգայում կխաղա Սան-Մարինոն ներկայացնող թիմի հետ
ՍպորտՀայաստանի ֆուտբոլիչեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորամն առաջին փուլում կմրցի Սան-Մարինոն ներկայացնող թիմի հետ:
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը: Որակավորման առաջին փուլում «Փյունիկ»-ը կհանդիպի Սան-Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե»-ի հետ: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Փյունիկ»-ը կմրցի նորվեգական «Մյոլդե»-ի հետ:
Առաջին փուլի հանդիպումները կկայանան հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, պատասխան խաղերը` հուլիսի 7-ին և 8-ին: