Սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում մեկնարկել է «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում լրացուցիչ հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի շրջանակներում ամառային դպրոցը, որի նպատակն է հեռավար հարթակում առցանց դասընթացների գործնական կառուցումը, հեռավար դասընթացների տեսագրությունների / պրեզենտացիաների նկարահանում և մոնտաժը, տեսականֆերանսների ինտեգրումը հեռավոր դասընթացներում և այլն: Վերապատրաստումները կվարեն ծրագրի ղեկավար Արուսյակ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՏՏ բաժնի պետ Արմեն Սարգսյանը, Տաթևիկ Զարգարյանը և այլն: Մանրամասները և ամառային դպրոցի հետաքրքիր դրվագները՝ առաջիկայում: