Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Խախտելով հայ-ադրբեջանական սահմանի անդորրը՝ Ադրբեջանի սուլթանը փաստացի ղարաբաղա- ադրբեջանական կոնֆլիկտը փորձում է դարձնել կոնֆլիկտ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սա իրականում ստեղծված ստատուս-քվոն խախտելու քաղաքական որոշում է, որը Ադրբեջանն ամեն գնով փորձում է փաթաթել Հայաստանի վզին, իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրները լռում են՝ թույլ տալով, որ Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ: Տարիներ շարունակ Հայաստանը պնդել է, որ կոնֆլիկտը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի, իսկ Ադրբեջանն այսօր փորձում է ապացուցել, որ կոնֆլիկտն իրականում Հայաստանի հետ է, ինչը ակնհայտ ագրեսիայի դրսևորում է Ադրբեջանի կողմից: Իսկ ինչու՞ է լռում քաղաքակիրթ աշպժխարհը. մի՞թե այս անգամ ևս նրանք կուլ են գնալու փողին և նավթին...
Մենք մեր հայրենիքը կարող ենք պաշտպանել, ուղղակի զզվելի է նայել աշխարհի այսօրվա մեծերի զզվելի քաղաքականությանը: