Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը դուրս եկավ Բաքվի խաղերի քառորդ եզրափակիչ
ՍպորտԱռաջին Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Մեծ դժվարությամբ, ոսկե ժամանակում կատարելով հնարք ու վաստակելով վազարի միավոր, Հովհաննես Դավթյանը հաղթեց սլովենացի Մաթիաս Տռբովչին ու նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր: Այդ փուլում մեր ձյուդոիստի մրցակիցը կլինի իսպանացի Ֆրանցիսկո Գարսիան:
Առաջին Եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և կունենա 25 մարզիկ: